Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Մադրիդի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը 9-ից բարձրացել է 6-րդ տեղ։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 26-ից բարձրացել է 24-րդ տեղ։
АТР․ Մայիսի 9
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8 260 միավոր
2 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7 990
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7 020
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6 435
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5 750
6 (9). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4 773
7 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4 115
8 (6). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 3 895
9 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3 760
10 (7). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 3 760