ATP․ Ալկարասն առաջին անգամ չորրորդն է, Խաչանովը՝ 24-րդը

131

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջին տեղը պահպանել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Առաջին անգամ լավագույն քառյակում է իսպանացի Կառլոս Ալկարասը, որը շրջանցել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է 6-րդ տեղ։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 1 աստիճան եւ 24-րդն է։

ATP

1 (1). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7625 միավոր

2 (2). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 6850

3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6165

4 (5). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 5035

5 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5000

6 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4770

7 (6). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 4685

8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3575

9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3445

10 (10). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3395

Նախորդ հոդվածըՎիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Հաջորդ հոդվածըՍերգո Տոնոյան․ Արսեն Թորոսյանի գրառումը ծաղր է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ