Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ հասած ռուսաստանցի Կարեն Խաչանովը 20-րդ տեղից բարձրացել է 7 աստիճան եւ 13-րդն է։ Լավագույն տասնյակից դուրս է մնացել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։
Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը 10-րդ անգամ նվաճած սերբ Նովակ Ջոկովիչը դարձյալ գլխավորել է վարկանիշային աղյուսակը։
ATP, հունվարի 30
1 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7070 միավոր
2 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6730
3 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 6195
4 (3). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5765
5 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4200
6 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 3815
7 (7). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3715
8 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3410
9 (10). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3046
10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 2995