Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Հռոմի «Մասթերսի» եզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին հաղթած սերբ Նովակ Ջոկովիչը ամրապնդվել է առաջին տեղում եւ մինչեւ «Ռոլան Գարոսի» ավարտը երաշխավորել առաջին ռակետի կարգավիճակը։ Ցիցիպասը հետ է թողել իսպանացի Ռաֆայել Նադալին եւ այժմ չորրորդն է։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մնացել է 24-րդ տեղում։
ATP դասակարգման աղյուսակ, մայիսի 16
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8660
2 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7980
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7200
4 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 6170
5 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5525
6 (6). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4770
7 (7). Անդրեյ Ռուբլով (Ռուսաստան)՝ 3945
8 (10). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 3940
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասին (Կանադա)՝ 3850
10 (8). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 3805