Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջին տեղը պահպանել է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։
Առաջին անգամ լավագույն քառյակում է իսպանացի Կառլոս Ալկարասը, որը շրջանցել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։
Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է 6-րդ տեղ։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 1 աստիճան եւ 24-րդն է։
ATP
1 (1). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7625 միավոր
2 (2). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 6850
3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6165
4 (5). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 5035
5 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5000
6 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4770
7 (6). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 4685
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3575
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3445
10 (10). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3395