ATP․ Լավագույն տասնյակ, Ալկարասը դարձյալ առաջինն է

247

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Ինդիան Ուելսի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը վերադարձրել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը։

Նա հետ է թողել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչին, որը կորոնավիրուսի դեմ պատվաստավծ չլինելու պատճառով չէր կարողացել մեկնել ԱՄՆ եւ մասնակցել Ինդիան Ուելսի մրցաշարին։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 16-րդն է վարկանիշային աղյուսակում։

ATP, մարտի 20

1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 7420

2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7160

3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5770

4 (4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5560

5 (6). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 4330

6 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3415

7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3390

8 (8). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3325

9 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3065

10 (5). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 2975

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրկին արգելափակել է գազամատակարարումը
Հաջորդ հոդվածըՁինպինը Բերդիմուհամեդովի հետ կքննարկի ՉԺՀ-ի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունները