ATP Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը տարավ երկրորդ հաղթանակը

127

Թուրինում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց լեհ Հուբերտ Հուրկաչին:

2 ժամ 6 րոպե տևած պայքարում սերբ թենիսիստն առավելության հասավ 7-6(7-1), 4-6, 6-1 հաշվով:

Նախորդ խաղում Ջոկովիչը պարտվել էր իտալացի Յանիկ Սիներին և ընդհատել 19 խաղից բաղկացած հաղթական շարքը:

A խմբում ընդգրկված է նաև Հոլգեր Ռունեն, իսկ Հուբերտ Հուրկաչը փոխարինել է վնասվածք ստացած Ստեֆանոս Ցիցիպասին:

Ջոկովիչը խմբում երկրորդ տեղում է, սակայն երկրորդ ուղեգիրը կախված է Յանիկ Սիների եւ աշխարհի 8-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի մրցախաղի արդյունքից։

Սիները հաղթել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին եւ Ջոկովիչին։

Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Նախորդ հոդվածըՀրդեհի բռնկումով պայթյուն ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում․ կա զոհ եւ վիրավորներ
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Պատերազմի ժամանակ գրաքննությունը և իշխանության կոշտ գործողություններն անհրաժեշտ են