Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական կայքում հրապարակել է ATP-ի թարմացված վարկանիշը։
Վիեննայի մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ ռուս Դանիիլ Մեդվեդևը վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղից բարձրացավ երրորդ տեղ: Կարեն Խաչանովը 18-ից 19-րդ տեղ է տեղափոխվել:
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կարլոս Ալկարասը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա հայրենակից Ռաֆայել Նադալը։
ATP վարկանիշը հոկտեմբերի 31-ի դրությամբ.
1. Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6730
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5810
3 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 5655
4 (3). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 5510
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 5035
6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 4360
7 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4320
8 (9). Ֆելիքս ՕԺյե-Ալիասիմե (Կանադա) – 3725
9 (8). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) – 3685
10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 3220
…
19 (18). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1945