ATP-ի լավագույն տասնյակ․ Ջոկովիչը դարձյալ առաջինն է

430

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը դարձյալ բարձրացել է առաջին տեղ։

Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակիչում իտալացի Յանիկ Սիներին պարտված իսպանացի Կառլոս Ալկարասը նահանջել է երկրորդ տեղ։

Մայամիում տիտղոսը նվաճած ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը բարձրացել է չորրորդ տեղ։ Նրան կիսաեզրափակիչում պարտված Կարեն Խաչանովը 11-րդն է։

АТР, ապրիլի 3

1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7160 միավոր
2 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6780
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5770
4 (5). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 5150
5 (4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5005
6 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3470
7 (6). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3450
8 (8). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3370
9 (11). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3345
10 (10). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3065
11 (16). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 2855

Նախորդ հոդվածըԷրդողանը հրաժարվել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումներից
Հաջորդ հոդվածըԱԳՆ ղեկավարները կքննարկեն երկկողմ կապերը