‘
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Նախորդ շաբաթ տեղի ունեցած մրցաշարերում գրանցված արդյունքների շնորհիվ դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում տեղի են ունեցել մի շարք փոոխությունները:
Ինդիան Ուելսում չեմպիոն դառնալու շնորհիվ Խուան Մարտին դել Պոտրոն բարձրացել է երկու տեղով և այժմ 6-րդն է: Եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին հաղթելու շնորհիվ արգենտինացին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Մասթերս կարգի մրցաշարի տիտղոս է նվաճել:
Քևին Անդերսոնն առաջադիմել է մեկ տեղով (8), իսկ Լյուկա Պուին հայտնվել է թոփ-10-ում:
Առաջատար հնգյակում փոփոխություններ չեն կատարվել: Ֆեդերերը պահպանել է առաջին տեղը:
ATP-ի վարկանիշային աղյուսակը մարտի 19-ի դրությամբ.
1 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9 660 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9 370
3 (3). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4 905
4 (4). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 4 600
5 (5). Ալեքսանդրչ Զվերև (Գերմանիա) – 4 505
6 (8). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 4 155
7 (6). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3 675
8 (9). Քևին Անդերսոն (ՀԱՀ) – 3 235
9 (7). Դավիդ Գոֆեն (Բելգիա) – 3 190
10 (12). Լյուկա Պուի (Ֆրանսիա) – 2 420
‘