ATP. Լավագույն տասնյակում 1 փոփոխություն, Ֆեդերերը նահանջել է 96-րդ տեղ

40

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Լավագույն տասնյակ է մտել լեհ Հուբերտ Հուրկաչը, որը Հալեի մրցաշարի եզրափակիչում պարտության էր մատնել Դանիիլ Մեդվեդեւին։

Լեգենդար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նահանջել է 96-րդ տեղ։ Նա մոտ 1 տարի կորտ դուրս չի եկել։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է մեկ աստիճան եւ 22-րդն է։

ATP. Հունիսի 20

1 (1). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 8160
2 (2). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7030
3 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 6770
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6525
5 (5). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5050
6 (6). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4945
7 (7). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4893
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3870
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3760
10 (12). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3738

Նախորդ հոդվածըՌայան Գիգզը հեռացավ Ուելսի հավաքականից
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանն այլևս երբեք չի վստահի Արևմուտքին