Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարի դիրքը պահպանել է «Ուիմբլդոնում» հաղթած իսպանացի Կառլոս Ալկարասը:
«Ուիմբլդոնի» եզրափակիչի մասնակից, սերբ Նովակ Ջոկովիչը մնացել է երկրորդ տեղում: Դասակարգման աղյուսակի թոփ-10-ում որևէ փոփոխություն չի եղել:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ուիմբլդոնը», մնացել է 11-րդ տեղում:
ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 17-ի դրությամբ
1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 9675 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8795
3 (3). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 6520
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5005
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4850
6 (6). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4825
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4525
8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3975
9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3310
10 (10). Ֆրենսիս Տյաֆու (ԱՄՆ)՝ 3130