‘ATP. Հրապարակվել է թենիսիստների վարկանիշային թարմ աղյուսակը’

949

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների վարկանիշային թարմ աղյուսակը։ Վերջին շաբաթվա ընթացքում գրանցված արդյունքների հիման վրա բրիտանացի Էնդի Մարեյը շրջանցել է Ռաֆայել Նադալին և դուրս եկել երրորդ հորիզոնական։ Մեկ տեղաշարժ էլ եղել նաև լավագույն 10–յակի վերջին հորիզոնականում, որտեղ բարձրացել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Առաջին հորիզոնականը շարունակում է վստահաբար զբաղեցնել Նովակ Ջոկովիչը, ով 13 045 միավոր ունի։

ATP–ի դասակարգման թարմացված աղյուսակի լավագույն 10 թենիսիստները հետևյալ հերթակյանությունն ունեն.

1(1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 13 045

2(2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9 205

3(4). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 5 460

4(3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5 425

5(5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – 5 205

6(6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – (4 980)

7(7). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 4 595

8(8). Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4 460

9(9). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 4 185

10(11). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3 465

Նախորդ հոդվածը‘09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Մեռելոցները աշխատանքային կդառնան. «Հրապարակ»’