Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյան աղյուսակը։ Առաջին տեղ է վերադարձել ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը նվաճած, սերբ Նովակ Ջոկովիչը։ US Open-ի կիսաեզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին պարտված իսպանացի Կառլոս Ալկարասը նահանջել է երկրորդ տեղ։ Մեդվեդեւը երրորդն է։
US Open-ի առաջին շրջանում պարտություն կրած ռուսաստանցի Կարեն Խաչանովը 11-րդ տեղից նահանջել է 15-րդ տեղ։
ATP, սեպտեմբերի 11
1 (+1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11795 միավոր
2 (-1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8535
3. Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7280
4. Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4710
5 (+2). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4615
6 (+2). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4515
7 (-1). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 4465
8 (+1). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3955
9 (-4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 3560
10 (+2). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 3030