ATP Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը հաղթեց Ռուբլևին

1035

Թուրինում մեկնարկած ATP Ամփոփիչ մրցաշարի B խմբում աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը առավելության հասավ ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ: Այսպիսով՝ աշխարհի 5-րդ ռակետը կորցրեց այս հեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու նույնիսկ տեսական հնարավորությունները:

«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն Ալկարասը մրցակցին հաղթեց 7:5, 6:2 հաշվով, հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե: 

Հիշեցնենք, որ Ալկարասը պարտությամբ էր սկսել մրցաշարը՝ զիջելով Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին 6:7 (3:7), 6:3, 6:4 հաշվով: 

Նախորդ հոդվածը«Ունիոն Բեռլինը» հեռացրեց գլխավոր մարզիչին
Հաջորդ հոդվածըԵԱ. Հայաստանի թիմերը պարտվել են