ATP. Հոլգեր Ռունեն 100-րդ հաղթանակը տարավ կարիերայում

260

Աշխարհի 7-րդ ռակետ, 20-ամյա դանիացի Հոլգեր Ռունեն 100-րդ հաղթանակը տարավ կարիերայում։ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարի երկրորդ շրջանում Հոլգեր Ռունեն 7:5, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 156-րդ ռակետ, իսպանացի Պաբլո Լյամաս Ռուիսին։

Ռունեն 2000-ականներին ծնված չորրորդ թենիսիստն է, որը հասնում է 100 հաղթանակի։ Նրանից առաջ այդ ցուցանիշին հասել են կանադացի Ֆելիք Օժե-Ալյասիմը, իտալացի Յանիկ Սիները եւ իսպանացի Կառլոս Ալկարասը։

Մոնպելիեի մրցաշարի քառորդ եզրափակիչում Հոլգեր Ռունեի մրցակիցը կլինի ամերիկացի Մայքլ Մմոն։

Նախորդ հոդվածըԼապորտա. Սուպերլիգան ակումբներին առաջարկում է 100 մլն միայն մրցաշարին մասնակցելու համար
Հաջորդ հոդվածըԱռաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հայտարարությունը