Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է ամենշաբաթյա դասակարգման աղյուսակը։ Առաջին անգամ լավագույն տասնյակ է բարձրացել 18-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը, որը նվաճել էր Բարսելոնայի մրցաշարի հաղթողի կոչումը։ Նախքան այդ նա 11-րդն էր։
Բելգրադի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին պարտված ռուսաստանցի Կարեն Խաչանովը մնացել է 26-րդ տեղում։
АТР (ապրիլի 25)
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 8400 միավոր
2 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)` 8080
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)` 7465
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6435
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)` 5700
6 (6). Մատեո Բերետինի (Իտալիա)` 4570
7 (7). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)` 4110
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)` 4025
9 (11). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)` 3827
10 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)` 3625