Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարում։ Ռուսաստանցի թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 323-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Բոլթի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 39-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը։
ATP-250 Zhuhai Championships-ի մրցանակային հիմնադրամը 981 հազար դոլար է։