Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայ թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 47 րոպե։
Հերտոգենբոսխի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 648 հազար եվրո է։