ATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

201

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի երկրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 55-րդ ռակետ, շվեյցարացի Մարկ-Անդրեա Հյուսլերի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Աշխարհի 20-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Ջեյք Դրեյփերը, որին Խաչանովը հաղթել է անցած շաբաթ դարձյալ Ադելաիդայում անցկացված մրցաշարում։

«Ադելաիդա-2»-ի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՍթիվեն Ջերարդը՝ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու
Հաջորդ հոդվածըԿարողանալու համար ուղեղ է պետք. «ՉԻ»