Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Աստանայում (Ղազախստան) անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 18-րդ ռակետի մրցակիցը 32-րդ ռակետ, ամերիկացի Մաքս Կրեսին էր։ Հայ թենիսիստն առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 7:6 (7:3)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչի եւ գերմանացի Օսկար Օտտեի դիմակայության հաղթողը։
Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։