ATP-500․ Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով

168

Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Աստանայում (Ղազախստան) անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։

Սերբ թենիսիստն առաջին շրջանում մրցեց համաշխարհային դասակարգման 81-րդ համար, չիլիացի Կրիստիան Գարինի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։

Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի հոլանդացի Բոտիկ վան դե Զանդշուլպը։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԸստ Մասքի` Ուկրաինայի արևելքը նախընտրում է Ռուսաստանը
Հաջորդ հոդվածըԿասկած կա, որ Կիևն առնչություն ունի Դուգինայի սպանությանը