ATP-500․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

269

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Աստանայում (Ղազախստան) անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 18-րդ ռակետի մրցակիցը 32-րդ ռակետ, ամերիկացի Մաքս Կրեսին էր։ Հայ թենիսիստն առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 7:6 (7:3)։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչի եւ գերմանացի Օսկար Օտտեի դիմակայության հաղթողը։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՂազախստանի կամավորական ցանցը առաջադրել է Տոկաևի թեկնածությունը
Հաջորդ հոդվածըԻրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին