ATP-500. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

244

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց ամերիկացի Ջեֆրի-Ջոն Վուլֆի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 7:5:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Օսկար Օտտեի եւ բրիտանացի Դենիել Էվանսի դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՄակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին
Հաջորդ հոդվածըԱշխարհն առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամն է ապրում