Գերմանիայի Հալեի քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովը (23) մրցեց գերմանացի Օսկար Օտեի (51) հետ եւ պարտություն կրեց 6:4, 6:7 (5:7), 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։
Օսկար Օտեի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։
Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան ու ավստրալացի Նիկ Կիրյոսը, լեհ Հուբերտ Հուրկաչն ու կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։