Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող թենիսի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը մրցեց իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասավ երկուս եթում՝ 6:4, 6:2:
Եզրափակիչի ուղեգրի համար աշխարհի նախկին առաջին ռակետը կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որը 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Մարկոս Գիրոնին։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։