ATP Finals. Մեդվեդեւը հաղթեց Զվերեւին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

134

Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 1 ժամ եւ 47 րոպեում 7:6 (9:7), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին եւ ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Կարմիր խմբում Մեդվեդեւն առաջին տուրում պարտության էր մատնել աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին, որը երկրորդ տուրում պարտվեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԻսրայելի նախագահը ափսոսանք է հայտնել Գազայում մարդկանց մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԻսրայելցի զինվորականները օտարերկրյա լրագորղներին թույլ են տվել մտնել «Աշ Շիֆա» հիվանդանոց