Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 44 րոպե։
Նադալը առաջին երկու տուրերում կրած պարտություններից հետո զրկվել էր կիսաեզրափկիչ դուրս գալու հնարավորությունից։ Ռուուդը երկու հաղթանակից հետո նվաճել էր ուղեգիրը։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։