‘Audi-ն բախվել է կայանված ՃՈ Toyota-ին. 6 վիրավոր’

1122

Հունիսի 30-ին, ժամը 19:40-ի սահմաններում Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել է ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության Toyota մակնիշի 636 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Audi ավտոմեքենայից քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 122 տան բնակիչներ 60-ամյա Ռաֆիկ Տոնոյանը, 25-ամյա Անդրանիկ Տոնոյանը, 54-ամյա Ռուզաննա Մարգարյանը և 23-ամյա Սեդա Ավագյանը, ինչպես նաև ՃՈ աշխատակիցներ, ոստիկանության մայոր, Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Բարեղամ Կիրակոսյանին և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, ոստիկանության կապիտան 30-ամյա Արթուր Մինասյանին և մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘Այսօր «գիծ քաշելու» օրն է. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Վճարեք ընդամենը 200 հազար դրամ և խոսեք՝ ինչ լեզվով ուզում եք. «ՉԻ»’