AusOpen․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

337

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում աշխարհի 8-րդ ռակետը մրցեց ամերիկացի Սեբաստիան Կորդայի (31-րդ ռակետ) հետ եւ պարտութուն կրեց 6:7 (7:9), 3:6, 6:7 (4:7) հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում Մեդվեդեւը կնահանջի 12-րդ տեղ։

Ավստրալիայի անցած տարվա առաջնությունում Մեդվեդեւը հասել էր եզրափակիչ եւ պարտվել իսպանացի Ռաֆայել Նադալին։

Նախորդ հոդվածըԽաչանովը աջակցություն է հայտնել Արցախին
Հաջորդ հոդվածըTata Steel Chess. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Դին Լիրենի հետ