
Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությունում աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլոյվը պարտվեց աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին 4:6, 6:7 (5:7), 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 40 րոպե։
Կիսաեզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 7:6 (7:3), 4:6, 6:2, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։