AusOpen. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

195

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ եւ հաղթեց չորս սեթում՝ 6:3, 6:4, 3:6, 7:6(11:9)։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 32 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան, որը 7:6 (8:6), 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԻսպանիայի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԽաչանովը աջակցություն է հայտնել Արցախին