AusOpen. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

293

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայ թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 50-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 5:7, 6:3, 7:6 (7:5), 7:6 (7:3)։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 5 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 103-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչը, որը առաջին շրջանում պարտության մատնեց աշխարհի 82-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին՝ 6:7 (2:7), 7:6 (9:7), 1:6, 6:1, 6:3։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինը կոչ է արել սահմանադրության մեջ սահմանել ԿԺԴՀ-ի տարածքը
Հաջորդ հոդվածըԱյովայում առաջնային ընտրություններից հետո Բայդենը Թրամփին անվանել է «ակնհայտ ֆավորիտ»