AusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց Կարեն Խաչանովին

229

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն առավելության հասավ 4 սեթում՝ 6։3, 6։2, 3։6, 6։1։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 50 րոպե։

Ռաֆայել Նադալի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի դիմակայության հաղթողը։

Ռաֆայել Նադալը մեկ անգամ է նվաճել Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը՝ 2009 թվականին։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» խաղացողին
Հաջորդ հոդվածըՆաոմի Օսակա. Անմիջապես կհեռացնեմ Ինստագրամն ու Թվիթերը