AusOpen. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը եւ կմրցի Ռաֆայել Նադալի հետ

394

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենժամեն Բոնզիի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:0, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը։ Իսպանացի թենիսիստը 6:2, 6:3, 6:4 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Յանիկ Հանֆմանին։

Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 54 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսը կատակներ չի սիրում
Հաջորդ հոդվածըԴժվար օր Եվրախորհրդարանում Մակրոնի համար