AusOpen. Նադալի սենսացիոն պարտությունը

159

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն տիտղոսը։ Երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:4, 7:5 հաշվով։

Առաջին շրջանում Նադալը 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով հաղթել էր բրիտանացի Ջեք Դրեյփերին, Մաքդոնալդը պարտության էր մատնել ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել եւ բաց կթողնի 6-8 շաբաթ։ Այդ մասին իսպանացի թենիսիստը տեղեկացրել է սոցիալական ցանցերում արված գրառումով։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» նոր նախագահ ունի
Հաջորդ հոդվածըAusOpen. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան