AusOpen. Ջոկովիչը կրկնեց Աղասիի ռեկորդային հաղթական շարքը

193

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը 26-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում՝ քառորդ եզրափակիչում պարտության մատնելով աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

«Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոնը կրկնեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Անդրե Աղասու ռեկորդային ցուցանիշը, որը գրանցվել էր 2000-2004 թվականներին։ 27-րդ մրցախաղում Աղասին պարտվել էր ռուսաստանցի Մարատ Սաֆինին։

Ջոկովիչը 2011-2014 թվականներին 25 անընդմեջ հաղթանակ էր ունեցել Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ 26-րդ մրցախաղում պարտվել էր շվեյցարացի Սթեն Վավրինկային։

Ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ամերիկացի Թոմի Փոլը։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն անփոփոխ թողեց ԵԱ-ի եզրափակիչ մրցաշարի մասնակիցների քանակը
Հաջորդ հոդվածըTata Steel Masters. Արոնյանը ոչ ոքի խաղաց, Կարլսենը հաղթեց