AusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց 5 սեթում

295

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ։

Իսպանացի թենիսիստն առավելության հասավ 5 սեթում՝ 6։3, 6։4, 4։6, 3։6, 6։3։ Մրցախաղը տեւեց 4 ժամ եւ 10 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Գաել Մոնֆիսի եւ իտալացի Մատեո Բերետինիի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 54,7 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԿրեմլ․ Մոսկվան ագրեսիվ պլաններ չունի, բայց թույլ չի տա, որ Դոնբասին նեղացնեն
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն «ոչ մի պատերազմիկ» չի ուզում