Australian Open․ Արինա Սաբալենկան պաշտպանեց տիտղոսը

185

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում բելառուս թենիսիստուհին մրցեց 15-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի հետ ու տարավ վստահ հաղթանակ՝ 6-3, 6-2։ Մրցախաղը տևեց 1 ժամ 17 րոպե։ 21-ամյա չինացի թենիսիստուհին առաջին անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

25-ամյա Արինա Սաբալենկան կարիերայում երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Նախորդ հոդվածըՍուպերքամբեք. Սիները հաղթեց Մեդվեդևին ու դարձավ Australian Open-ի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԿոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում