Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը ծանր պայքարում հաղթեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին: 5 սեթում գրանցվեց 5:7, 3:6, 7:6 (7:4), 7:6 (7:5), 6:3 հաշիվը: Մրցախաղը տևեց 4 ժամ 21 րոպե:
Ռուս թենիսիստը կարիերայում 6-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։
Դանիիլ Մեդվեդևը եզրափակիչում կմրեցի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիների հետ, որը հունվարի 26-ին պայքարից դուրս էր թողել Australian Open-ի գործող հաղթող Նովակ Ջոկովիչին։