Australian Open. Էլինա Ավանեսյանը դուրս մնաց պայքարից

249

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) պարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։

Երրորդ մրցախաղում 21-ամյա թենիսիստուհին 6-2, 4-6, 4-6 հաշվով զիջեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկին: Մրցախաղը տևեց 2 ժամ 33 րոպե։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը 3 սեթում  հաղթել էր Չժոսուան Բային, իսկ երկրորդ շրջանում սենսացիոն հաղթանակ տարել Մարիա Սակարիի նկատմամբ:

Նախորդ հոդվածըԲենզեման սպառնալիքներ է ստանում Սաուդյան Արաբիայում
Հաջորդ հոդվածըAustralian Open․ Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ