‘Australian Open. Կարեն Խաչանովը պարտվել է 2-րդ շրջանում և դուրս մնացել պայքարից’

1471

‘

Մելբուրնում շարունակվում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:

Առաջին շրջանում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ էր տարել կանադացի Պետեր Պոլանսկու նկատմամբ:

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը Խուան Մարտին դել Պոտրոն էր: Խաչանովը 4:6, 6:7, 7:6, 4:6 հաշվով պարտվեց արգենտինացի թենիսիստին և լքեց պայքարը:

Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Տոմաշ Բերդիխն ու Գրիգոր Դիմիտրովը հաղթել են 2-րդ շրջանի իրենց խաղերում: 

‘

Նախորդ հոդվածը‘Վուդի Ալենի խորթ դուստրը նրան մեղադրում է սեռական բռնության մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը դասակարգման աղյուսակում’