‘«Australian Open». Կիսաեզրափակչում՝ Ֆեդերեր-Ջոկովիչ (տեսանյութ)’

986

Հայտնի է Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ առաջին զույգը:

1/4 եզրափակիչ փուլում աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պայքարից դուրս թողեց Թոմաշ Բերդիխին՝ առավելության հասնելով 7:6, 6:2, 6:4 հաշվով, իսկ առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթահարեց ճապոնացի Կեի Նիսիկորիի արգելքը՝ հաղթելով 6:3, 6:2, 6:4 հաշվով: Ռոջեր Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը պայքարելու են եզրափակչի առաջին ուղեգրի համար:

1/4 եզրափակիչ փուլի մյուս հանդիպումները կայանալու են վաղը, կիսաեզրափկչի ուղեգրի համար մրցելու են Գաել Մոնֆիս — Միլոշ Ռաոնիչ, Դավիդ Ֆերրեր — Էնդի Մարեյ զույգերը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը պաշտպանում է Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարես. Եթե վերադառնամ Անգլիա, կխաղամ միայն «Լիվերպուլում»’