‘
Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակչում հանդիպեցին աշխարհի առաջին և երկրորդ թենիսիստուհիները՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու ռուս Մարիա Շարապովան:
Ուիլյամսը երկու սեթում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 6:3, և 7:6 հաշվով և նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Ուիլյամսի համար այս չեմպիոնությունը վեցերորդն էր Ավստրալիայի Բաց առաջնությունում:
‘