‘«Australian Open». Նադալը պարտվեց առաջին շրջանում, Մարեյը շարունակում է պայքարը’

806

Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանում աշխարհի հինգերորդ ռակետ Ռաֆայել Նադալն անակնկալ պարտություն կրեց հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյից. հանդիպումն ավարտվեց  6:7 (6:8), 6:4, 6:3, 6:7 (4:7), 2:6 հաշվով: Երրորդ շրջանի ուղեգրի համար Վերդասկոն մրցելու է Իսրայելի ներկայացուցիչ Դուդի Սելոյի հետ:

Ավելի վաղ ATP վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Էնդի Մարեյը 6:1, 6:2, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել: Արդեն հայտնի է, որ երկրորդ շրջանում Մարեյը մրցելու է ավստրալացի Սամուել Գրոտի հետ:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Վստահ եմ՝ Զիդանը լավ աշխատանք կկատարի «Ռեալում»»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել լեգենդար Շմեյխելի որդուն’