‘Australian Open. Սերենա Ուիլյամսը հաղթեց Մարգարիտա Գասպարյանին եւ կհանդիպի Շարապովային’

1063

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից:

Australian Open-ի երրորդ շրջանում 21-ամյա ռուսաստանցին 2 սեթում պարտվեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին, որը 3 գեյմ տվեց մրցակցին: 55 րոպե տեւած մրցախաղում գրնացվեց 6:2, 6:1 հաշիվը:

Քառորդ եզրափակիչում Սերենան կհանդիպի ռուս Մարիա Շարապովային, որը 7:5, 7:5 հաշվով հաղթեց շվեյցարիացի Բելինդա Բենչիչին: Շարապովան դարձավ 21 էյսի հեղինակ՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցախաղերում Մարգարիտա Գասպարյանը հաղթել էր իտալուհի Սառա Էրանիին ու Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցեւային:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբները’
Հաջորդ հոդվածը‘Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակիչ ‘