‘
Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն ճապոնացի Նաոմի Օսական ու չեխ Պետրա Կվիտովան:
Կիսաեզրափակիչում Կվիտովան 7:6, 6:0 հաշվով հաղթեց ամերիկացի Դանիել Քոլինզին, իսկ Օսական 3 սեթում ուժեղ գտնվեց նախորդ փուլում Սերենա Ուիլյամսին հաղթած չեխ Կարոլինա Պլիշկովայից՝ 6:2, 4:6, 6:4:
28-ամյա Կվիտովան ու 21-ամյա Օսական առաջին անգամ կխաղան Australian Open-ի եզրափակիչում: Եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հունվարի 26-ին:
‘