‘«Australian Open». Կիսաեզրափակչում Ջոկովիչը հաղթեց Ֆեդերերին (տեսանյութ)’

927

Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության հասավ երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:

Սերբ թենիսիստը հաղթեց 6:1, 6:2, 3:6, 6:3 հաշվով: Ջոկովիչը վաստակեց 33 ակտիվ միավոր, թույլ տվեց 20 սխալ, իսկ Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 5 էյս, 51 սխալ: Նշենք, որ սա Ջոկովիչի և Ֆեդերերի 45-դ հանդիպումն էր, 23 անգամ հաղթել է Ջոկովիչը:

Եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցելու է Միլոշ Ռաոնիչ-Էնդի Մարեյ զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Եզրափակիչում՝ Ուիլյամս — Կերբեր’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են’