‘Australian Open. Հայտնի է չեմպիոնուհու անունը (տեսանյութ, լուսանկարներ)’

986

Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակչում հանդիպեցին աշխարհի առաջին և երկրորդ թենիսիստուհիները՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու ռուս Մարիա Շարապովան:

Ուիլյամսը երկու սեթում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 6:3, և 7:6 հաշվով և նվաճեց կարիերայի 19-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Ուիլյամսի համար այս չեմպիոնությունը վեցերորդն էր Ավստրալիայի Բաց առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Տարօրինակ ժողովուրդ ունենք. ոտքերի արանքով գնդակը նետելը պրովոկացիա է համարվում, իսկ կեղտոտ սահանկումները` ոչ»’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե.«Թունելում չեմ փնտրել Նեյմարին և չեմ վիրավորել մրցավարին»’