‘Australian Open. Մարգարիտա Գասպարյանը կմրցի Սերենա Ուիլյամսի հետ’

1223

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մրցել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւայի հետ եւ առավելության է հասել 6:3, 6:4 հաշվով: Գասպարյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում 58-րդն է, Պուտինցեւան՝ 76-րդը: Հանդիպումը տեւել է 1 ժամ 26 րոպե:

Գասպարյանն առաջին անգամ է հասնում «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ շրջան: Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել 18-ամյա ռուսաստանցի Դարյա Կասատկինային:

Գասպարյան — Ուիլյամս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի եւ շվեյցարացի Բելինդա Բենչիչի դիմակայության հաղթողի հետ՚

Նախորդ հոդվածը‘Ֆեդերերի 300-րդ հաղթանակը «Մեծ սաղավարտում»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. «Մոտ ապագայում մեզ համար իսկապես շատ լավ է լինելու»’